2826 դիտում
21:21 13-07-2020
ԵՄ արտաքին կապերի ներկայացուցիչը հայտարարություն է արել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ
Եվրամիության արտաքին կապերի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ:
«2020 թ. հուլիսի 12-13-ը Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդել են իրենց սահմանին լուրջ միջադեպի, այդ թվում՝ ծանր զենքի օգտագործման մասին: Դժբախտաբար, սա հանգեցրել է մարդկանց մահվան:
ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար:
Այս համատեքստում երկու կողմերը պետք է օգտագործեն իրենց անմիջական հաղորդակցության մեխանիզմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը»,- նշվում է հայտարարության մեջ:
Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հրադադարի այս լուրջ խախտումը ընդգծում է ԵԱՀԿ դիտանցումը վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը, հենց հանգամանքները թույլ տան:
ԵՄ-ն կողմերին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը, էներգիան և ռեսուրսներն ուղղել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, էականորեն վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության:
Նմանատիպ նյութեր
2106 դիտում
15:38 30-07-2021
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ
2164 դիտում
14:56 13-09-2022
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ
6985 դիտում
14:14 18-08-2021
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին