211652_close_icon
views-count3131 դիտում article-date 10:30 14-07-2020

Ո՞վ է ասել, որ պատերազմի մասին խոսելիս վարչապետի տիկինը պիտի «ֆիդայուհու» նման քարերին բարձրանա, պարտվողի հոգեբանությամբ խաղաղություն մուրա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Որ­քան գի­տեմ, մեր ռազ­մա­կան դոկտ­րի­նում չկա մի կետ, ո­րով մենք ձգ­տում ենք Իս­րա­յե­լին նման­վել, երբ կա­նայք ևս պի­տի պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան անց­նեն։ Այդ դեպ­քում շատ հե­տաքր­քիր է, թե ին­չու է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի տի­կի­նը զին­վո­րա­կան հա­գու­կա­պով ներ­կա­յա­նում, կո­մուֆ­լյաժ հա­գած գնում դիր­քեր։ Ո՞վ է ա­սել, որ պա­տե­րազ­մի մա­սին խո­սե­լիս կամ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լիս վար­չա­պե­տի տի­կի­նը պի­տի «ֆի­դա­յու­հու» նման քա­րե­րին բարձ­րա­նա, զին­վո­րա­կան հա­մազ­գեստ հի­շեց­նող պի­ջակ կրի, բայց պարտ­վո­ղի հո­գե­բա­նու­թյամբ, խա­ղա­ղու­թյուն մու­րա­լով հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նի։ Ո՞վ է նրա խա­ղա­ղա­սի­րու­թյան կո­չի հաս­ցեա­տե­րը։ Մեկ ան­գամ ա­ռանց հա­մա­պա­տաս­խան ար­դու­զար­դի թող բա­ցատ­րի հայ հան­րու­թյա­նը, թե ով է իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հաս­ցեա­տե­րը, ում է խա­ղա­ղա­սի­րու­թյուն քա­րո­զում։ Քեզ մոր­թե­լու ան­հա­գուրդ ցան­կու­թյուն ու­նե­ցող թուր­քի՞ն։ Հայ­կա­կան կող­մը եր­բեք նա­խա­հար­ձակ չի ե­ղել, եր­բեք, դրա հա­մար մեզ խա­ղա­ղու­թյան տրա­մադ­րե­լը նույնն է, թե ա­սել՝ թշ­նա­մու ա­ռաջ դռ­նե­րը լայն բա­ցիր, ո­րով­հետև մենք ըն­դա­մե­նը մեր հո­ղում ապ­րե­լու ի­րա­վունքն ենք ա­րյու­նով վաս­տա­կել ու վաս­տա­կում։ Ա­մեն ան­գամ, երբ Ան­նա Հա­կո­բյա­նը, «խա­ղա­ղա­սե­րի» թիկ­նոցն ու­սե­րին գցած, ինչ-որ ա­նա­տամ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, ու­զում ես հաս­կա­նալ, թե որն է նրա ի­րա­կան նպա­տա­կը։ Այս էլ ո­րե­րորդ ան­գամ նա իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­մար այն­պի­սի հա­տու պա­տաս­խան է ստա­նում Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին տիկ­նո­ջից, որ զար­մա­նում ես, մինչև ուր է պա­տաստ­վում գնա­լու այս տի­կի­նը։ Քո զին­վո­րը պատ­վով հետ է շպր­տում թշ­նա­մուն, իսկ դու դար­դո­տած խո­սում ես, թե «ադր­բե­ջա­նա­կան կող­մը մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում տվել է 4 զոհ»: ՈՒ այս սր­տա­ցա­վու­թյու­նը դրսևոր­վում է մի թշ­նա­մու հան­դեպ, որն ա­մեն հար­մար պա­հին քո վի­զը կտ­րե­լու, քնած հա­յին կաց­նա­հա­րե­լու և հե­րո­սա­նա­լու է, ա­վե­լին` օ­րը 25 ան­գամ հայ­տա­րա­րում է, թե Երևանն ի­րենցն է, հայն էլ պատ­մու­թյուն չու­նի։ Այս­քա­նից հե­տո ու­զում ես հարց­նել` իս­կա­պե՞ս հա­վա­տում եք, թե գլ­խով հնա­րա­վոր է պատ ջար­դել, ի­մա՝ ցե­ղաս­պա­նից մար­դա­սի­րու­թյուն պա­հան­ջել, թե՞ ա­մեն ինչ շատ լավ հաս­կա­նա­լով ու հա­տուկ նպա­տա­կով նման ար­շավ եք ի­րա­կա­նաց­նում»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր