Կրեմլում «խորապես մտահոգված են» հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունը մեծ մտահոգություն է առաջ բերում։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Tass-ը։
Հավելել է, որ Մոսկվան պատրաստ է միջնորդության ջանքեր ներդնել իրավիճակը հարթելու համար։
«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգությամբ։ Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի մասին ռեժիմի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա։