211652_close_icon
views-count22909 դիտում article-date 21:29 15-07-2020

Շղթայական ավտովթար Երևանում․ Դավիթաշենում Nissan-ը բախվել է կայանված Opel-ին․ վերջինս, առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ Opel-ին, վերջինս էլ մեկ այլ Opel-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցում Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված Opel մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մեկ այլ Opel-ի, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մեկ այլ Opel-ի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկաններին քաղաքացիներն ասում էին, որ 1 հոգի վնասվածքներ է ստացել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք նույնպես հայտնում էին, որ իրենց ոչ մի քաղաքացի բուժօգնություն ստանալու համար չի դիմել։ Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև՝ կապված տեղեկատվությունը վիրավորի կամ վիրավորների վերաբերյալ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր