211652_close_icon
views-count6889 դիտում article-date 22:59 15-07-2020

ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ

ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ, ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա ռուսաստանյան նախագծերում ներդրողներին խորհուրդ է տվել «հիմա հեռանալ» կամ կբախվեն հետևանքների, գրում է [url=https://www.interfax.ru/world/717516]interfax.ru[/url]-ն: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է «Հյուսիսային հոսք 2» գազատարը հատուկ կարգավիճակից զրկելու մասին՝ 2017թ․ ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքի առումով, հայտնում է [url=https://www.wsj.com/articles/secretary-of-state-pompeo-lifts-sanctions-exemption-from-nord-stream-2-pipeline-11594822171]The Wall Street Journal[/url]-ը: Նա ընդգծել է, որ այժմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր սահմանափակումներ է մտցնում նախագծի հանդեպ, հայտնում է Bloomberg-ը: Պոմպեոյի խոսքերով՝ Պետդեպարտամենտը կչեղարկի վերապահումը, ըստ որի «Հյուսիսային հոսք 2»-ը հանվել էր սահմանափակումների նախագծից: Խոսքը վերաբերում է «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակահարված տալու մասին» օրենքին (CAATSA), բացատրում է թերթը: Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանձնարարել էր հանել Ռուսաստանի արտահանման խողովակաշարերի շինարարական ծրագրերը այն ցուցակից, որում ներառվածներն ընկնում են ամենախիստ պատժամիջոցների տակ: WSJ-ն ընդգծում է, որ «Թիլերսոնի փոփոխության» շնորհիվ «Հյուսիսային հոսք 2»-ը կարողացավ ներդրումներ ներգրավել և վարկային պայմանագրեր կնքել: Սակայն Պոմպեոյի հայտարարությունից հետո խողովակաշարը հնարավոր է ընկնի CAATSA-ի 232-րդ բաժնի տակ, որը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր նախագծում (մեկ տարվա ընթացքում) ներդրել են 1 միլիոն դոլար կամ 5 միլիոն դոլար, և նաև Ռուսաստանին տրամադրել են «ուղղակի և նշանակալի» աջակցություն՝ շինարարության համար: Հնարավոր պատժամիջոցները ներառում են գույքի առգրավում, տեղաշարժի սահմանափակում կամ բանկային և ֆինանսական ծառայություններ ստանալու սահմանափակում: ԱՄՆ-ն անցյալ տարվա դեկտեմբերին արդեն պատժամիջոցներ կիրառել էր «Հյուսիսային հոսք 2»-ի հանդեպ՝ պատճառաբանելով դրանք այն փաստով, որ նախագիծը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքները: Սահմանափակումներ կիրառելուց հետո «Գազպրոմի» եվրոպական կապալառուները, որոնք կառուցում էին գազատարը, դադարեցրել են աշխատանքը և հետ կանչել իրենց նավերը: Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը կկարողանա ինքնուրույն ավարտել խողովակաշարի կառուցումը, բայց ժամկետից մի փոքր ուշ: Միացյալ Նահանգներն էլ հայտարարել են, որ Ռուսաստանը չի կարողանա ավարտել գազատարի կառուցումը: Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ ամերիկացի սենատորները որոշել են ընդլայնել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ կոնգրեսականները միաժամանակ առաջարկել են պատժամիջոցների ավելի մեղմ այլընտրանքային նախագիծ:

Նմանատիպ նյութեր