211652_close_icon
views-count7148 դիտում article-date 14:21 16-07-2020

Այս պահին ՀՀ զինված ուժերին կամավորների օգնության անհրաժեշտություն չկա

Այս պահին ՀՀ զինված ուժերը կամավորների օգնության անհրաժեշտությունը չունեն։ «[url=https://armenpress.am/arm/news/1021966.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի քանի օր է տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները՝ հիմնականում նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, ինչու չէ, նաև բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնում, որպեսզի մեկնեն մարտական դիրքեր ծառայություն կատարելու։ Մենք ասում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս հարցով Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։

Նմանատիպ նյութեր