211652_close_icon
views-count3985 դիտում article-date 20:31 16-07-2020

Վալանսի քաղաքապետը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ

Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։ [url=https://armenpress.am/arm/news/1022037.html]«Արմենպրեսը»[/url] ներկայացնում է Նիկոլա Դարագոնի հայտարարությունը․ «Հուլիսի 12-ից սկսած Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ։ Մենք խորապես մտահոգված ենք մեր հայ ընկերների և առանձնապես` մեր քույր քաղաք Իջևանի համար։ Այդ տարածաշրջանում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների քմահաճույքից կախված իրական պայթուցիկ է, ցանկացած ուժային գործուղություն կարող է այն հասցնել քաոսային իրավիճակի։ Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինվորների մահերին ավելանում է նաև Չինարի, Մովսես հայկական գյուղերի և նույնիսկ Բերդ քաղաքի ռմբակոծությունների հետևանքով քաղաքացիներին պատճառված տառապանքը։ Մենք մտահոգվում ենք մեր քույր քաղաք, Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակչության համար, որն այժմ ապրում է անապահովության մի ժամանակաշրջան։ Ցանկանում ենք նրանց հայտնել մեր լիարժեք աջակցությունը։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում խոսել էր պատերազմի մասին։ Վերջին օրերի իրականությունը մեզ ստիպում է մտածել, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ընտրել է ռազմական տարբերակը՝ բացահայտ կերպով հարձակում գործելով Հայաստանի վրա։ Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը պետք է արդարացիորեն դատապարտվի։ Հուսով եմ՝ մեր իշխանությունները հնարավորինս շուտ Բաքվից կպահանջեն դադարեցնել Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները և միջազգային հանրությունը վճռականորեն հանդես կգա այդ ագրեսիայի դեմ, որը կարող է խաթարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անկայուն հավասարակշռությունը: Հիշեցնեմ, որ Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի վերջին միջազգային գագաթաժողովը և վերջինիս հետ Ֆրանսիան ունի պատմականորեն շատ սերտ կապեր։ Մեր երկրի կողմից անգործությունը հանդուրժողականության ազդակ կարող է հանդիսանալ անընդունելի ագրեսիայի նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր