211652_close_icon
views-count2397 դիտում article-date 16:05 17-07-2020

Արցախի նախագահը ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը

Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունել էր «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը

Նմանատիպ նյութեր