211652_close_icon
views-count39612 դիտում article-date 15:32 17-07-2020

Երևանում 19-ամյա վարորդի կողմից BMW X5-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Մինասյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ հուլիսի 16-ին, հարուցվել է քրեական գործ; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 11։25-ի սահմաններում 1-ին համալսարանական հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 45-50 տարեկան տղամարդ։ Հիվանդանոց մեկնած Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գխավորությամբ պարզել է, որ տեղի ունեցածը վրաերթ է և վրաերթի ենթարկվածը Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Արտեմ Մկրտչյանն է, ով վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 4 շենքի մոտ։ Ոստիկանության Ավանի բաժանմոնքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Լևոն Ավագյանը, ով Ավանի ոստիկանների և ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է Ավանի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած BMW X5 մակնիշի 70 QO 777 հաարանիշի ավտոմեքենայով։ Հետաքննիչ Գ. Մինասյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ա. Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր