2619 դիտում
11:48 18-07-2020
Հայերին ամեն ինչ, իսկ աղքատ հրեային՝ ոչի՞նչ, Լապշինի հեգնանքը՝ ադրբեջանցիների կողմից հայկական ծիրանները տրորելուն
Երեկ հայրենասիրաբար տրամադրված ադրբեջանցիները ի նշան հայ-ադրբջեանական սահմանին ռազմական գործողությունների դեմ բողոքի… կարծում եք կամավորակա՞ն են գրվել: Նման բան նրանց մտքով անգամ չի անցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Նրանք այդքան չեն սիրում իրենց հայրենիքը, որ հանուն նրա մահանան: Նրանք շուկայում հայերից գնել են հայկական ծրանը եւ հենց տեղում ոտքերով տրորել: Հայերը այդ քայլին հետաքրքիր ձեւով են արձագանքել եւ շարունակել են զեղչ կիրառել տրորման համար գնվող ծիրանի մեծածախ գնման դեպքում: Բայց ադրբեջանցիների փողերը վերջացել են:
Ես ալիեւցիների համար ավելի լավ առաջարկ ունեմ: Սիրելի ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը, դուք կարող եք ինձնից դրանք գնել ու ոտքի տակ տրորել, այրել, անգամ ուտել: Ի՞նչ կասեք: Կստացվի փոքրի հրեա-ադրբեջանական բիզնես: Այն ձեզ համար կլինի հայրենասիրություն, իսկ աղքատ հրեային մի քիչ փող բաժին կհասնի»,-հեգնանքով նշել է Լապշինը:
Նմանատիպ նյութեր
2948 դիտում
19:05 30-10-2015
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչի» ճակատի հանրահավաքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
472 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
442 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է