3755 դիտում
12:39 18-07-2020
Բացահայտվել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր . ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93.840.726 դրամ: Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ նյութեր
2876 դիտում
23:40 25-03-2022
Բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար