120593 դիտում
11:31 19-07-2020
Երևանում հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով հետախուզվում է նաև Ոստիկանության «գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության» նախկին պետի տղան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 18-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանի և 30-ամյա Վարդգես Այվազյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հետախուզվում են ՀՀ ՔրՕրի 38-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի (հանցակցություն, սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղականով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է այս տարվա հունիսի 9-ին, Շնեգավիթ վարչական տարածքում Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող՝ ինքնաձիգներից կատարված սպանության փաստով, որի ժամանակ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր նշված փողոցի բնակիչ, «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանը, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետախուզվողներից մեկի՝ Ա․ Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, Ոստիկանության նախկին ծառայող էր, կոչումով Ոստիկանության գնդապետ, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում, և եղել է օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/10/1156953/]վաղ դեպքի վայրից հայտել էր[/url] ֆոտոլրագրողը, հունիսի 9-ին, Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր՝ մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ՝ «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» էր։
Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 17։05-ի սահմաններում Ա. Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել է Ա. Պետրոսյանի ուղղությամբ, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արամ Եղիազարյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Քրմոյանը, Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Աշոտ Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ժակ Այվազյանը, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Հակոբյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 24-ամյա Կամո Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վարդգես Այվազյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ա. Խաչատրյանը, Ս. Քրմոյանը և Դ. Թադևոսյանը իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից նույնպես կրակոցներ են արձակել Ա. Պետրոսյանի ուղղությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք համարվող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից Ա. Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ ոստիկանության գնդապետ, և նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։ Իսկ կրակոցներ արձակած Կ. Հունանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված և ազատ է արձակվել համաներմամբ, ով իր շրջապատում հայտնի է «Կոկո» մականվամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+