1901 դիտում
12:22 20-07-2020
Չնայած կորուստներին՝ բախումները մեր ոգին, վճռականությունն ավելի ամրապնդեցին. Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադբեջանական սահմանին բախումները, չնայած ցավալի կորուստներին, ավելի են ամրապնդել հայկական կողմի ոգին, կամքը, վճռականությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1022369.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանային բախումներն ի՞նչ տվեց ՀՀ-ին և ի՞նչ միջանկյալ հետևություններ կարելի է անել:
«Առաջին հերթին մեր Զինված ուժերին տվեցին փայլուն հաղթանակ: Դա ամենակարևորն է: Բայց ընդհանուր առմամբ մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական և զինվորական կառավարման համակարգի աշխատանքի հղկվածության, կայացման, զարգացման առումներով մենք ունեցանք աճ, բարձրացում, և դա, չնայած ցավալի կորուստներին, չնայած նյութական որոշակի ավերածություններին, մեր ոգին, մեր կամքը, մեր վճռականությունն ավելի ամրապնդեց»,-ասաց Հովհաննիսյանը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին