5203 դիտում
20:57 20-07-2020
Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապատեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը այն մասին, թե, իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով ականանետեր են տեղափոխվել Հայաստան։ Տեղեկացնում է [url=https://www.interpressnews.ge/ru/article/124589-mid-azerbaidzhanskim-smi-rasprostranena-publikatsiia-dezinformatsionnogo-kharaktera-kotoraia-soderzhit-mnogo-netochnostei]interpressnews.ge[/url]-ն։
Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տարածել է ապատեղեկատվական բնույթ ունեցող հոդված, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ:
«Դժբախտաբար, ադրբեջանական, կարծես թե, լուրջ առցանց կայքը, միակողմանի է նկարագրում փաստերը, մոլորեցնում է հասարակությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացնելով վրաց-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, նշում է, որ այդ հոդվածը ուղղված է 2 երկրների համագործակցության խաթարմանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են