Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ում դրամահավաք է կազմակերպել՝ հայկական բանակի համար
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայկական բանակի համար գումարն հանգանակելու ակցիա է կազմակերպել: Հանգանակությունը իրականացվում է Gofundme հարթակում:
«Լոս-Անջելեսի և ամբողջ աշխարհի սիրելի ընկերներ, եկեք միավորվենք և ցույց տանք, թե ինչպես ենք աջակցում մեր հայ զինվորներին, որոնք քաջաբար պաշտպանում են մեր սահմանները Ադրբեջանի ներխուժման փորձերից:
Յուրաքանչյուր դոլարը կուղղվի նրան, որպեսզի մեր զորքերին սահմանագծում ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև՝ օգնենք զոհված հերոսների ընտանիքներին», նշված է Մովսիսյանի հայտարարության մեջ:
Մեկ օրում Մովսիսյանին հաջողվել է հավաքել ավելի քան 10 հազար դոլար:
Նշենք, որ ներկայումս 32-ամյա ֆուտբոլիստը առանց ակումբի է և բնակվում է Լոս-Անջելեսում: