5531 դիտում
23:30 22-07-2020
Թշնամին մեծ կորուստներ է կրել և չի կարողանում համակերպվել այդ մտքի հետ. Սարգիս Ստեփանյան, «Փաստինֆո»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/07/22/%D4%B9%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%AF%D6%80%D5%A5%D5%AC-%D6%87-%D5%B9%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B5%D5%A4-%D5%B4%D5%BF%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1030647?fbclid=IwAR35lY173BHrool9iVJO6NLe3quPxk3OLfwgTvZVOlDoARBj0AOGCXeL9a8]«Փաստինֆո»[/url]-ն զրուցել է ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի հետ։
[b]-Պարոն Ստեփանյան Ադրբեջանը վերջին օրերին ագրեսիվ գործողություններ իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչո՞ւ եղավ այդ ագրեսիան և ինչպիսի՞ն էր զինվորների մարտունակությունը։[/b]
Մեր թշնամին այնքան նենգ է, այնքան վատն է, որ ամեն վայրկյան կարող ենք սպասել նմանատիպ սադրանք, ոտնձգություն, որը կատարեցին նաև վերջերս և հիմա շարունակվում է։ Իրենք իրենցն արեցին, բայց ստացան համապատասխան հուժկու, մեծ պատժիչ հարված։ Կարծես թե սսկված են հիմա։ Մեծ կորուստներ են կրել և չեն կարողանում համակերպվել այդ մտքի հետ։ Մեր բանակը տարիքով բավական երիտասարդ է, 28 տարեկան է, բայց այդ ընթացքում, ամեն տարի քայլ առ քայլ մենք առաջ ենք գնացել, ավելի ենք ամրապնդվել, ուժեղացել և ամեն փուլի մեջ հաղթանակներ կերտելով առաջ ենք գնացել։ Ընդամենը օրեր առաջ բոլորս տեսանք՝ հակառակորդի սադրանքը մերոնք ինչպես կանխեցին և ինչ զգալի կորուստների հանգեցրին։ Դա գալիս է մեր մարտունակ բանակից, գալիս է մեր ոգուց, արյունից, գալիս է նաև մեր պատրաստած հրամանատարական կազմից։ Դա է ամբողջ գաղտնիքը։
[b]-Շատ են խոսում երիտասարդների արժեհամակարգի մասին, որ նրանք այլ արժեհամակարգ ունեն, բայց Ապրիլյանին էլ տեսանք ու համոզվեցիքն, որ ամեն դեպքում երիտասարդները պատրաստ են կանգնել հանուն հայրենիքի։ Սա խոսու՞մ է երիտասարդների մարտունակության մասին։[/b]
Երիտասարդությունը շատ հզոր է, շատ ուժեղ է, որովհետև մենք ամեն քայլափոխին տեսնում ենք նրանց կատարած աշխատանքը, նրանց տրամադրվածությունը։ Երկու օր առաջ մեր զինվորները, որոնք պետք է զորացրվեին, իրենք բարձրացրեցին իրենց հրամանատարության այն ձայնը, որ ուզում են մնալ զինվորների կողքին՝ որպես ավագ և չզորացրվեն։ Դա արդեն խոսում է հայի մասին, մեր երիտասարդության ուժի մասին, մեր երիտասարդների գաղափարի մասին։ Տարիքը կարծում եմ ընդհանրապես կապ չունի։ Այստեղ խոսում է գենը, որ ինչպես տեսնում ենք մեր մեծերի մեջ, մեծերի կողմից կատարած այդ մեծ սխրանքը, այդ գաղափարը փոխանցվում է մեր երիտասարդներին։ Մենք մեր պատանիներին ենք փոխանցում, գալիք սերունդն էլ է մեր պես լինելու։
[b]-Նշեցիք, որ թշնամուց ամեն ինչ կարող ենք սպասել, բավականաչափ ճանաչու՞մ ենք թշնամուն։[/b]
Մենք բավականին փորձ ունենք և՛ Արցախյան պատերազմի ժամանակ, և՛ այս տարիների ընթացքում հաճախ ենք նկատում հակառակորդի կողմից նմանատիպ ոտնձգություններ։ Բավականին լավ ճանաչում ենք։ Իհարկե մենք չենք ցանկանում պատերազմ լինի։ Պատերազմից տուժածները կիմանան, որ դա շատ վատ բան է, բայց չենք ընդունում նաև նմանատիպ ոտնձգություն։ Լայնամասշտաբ պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք իրենց նորից զգալի կորուստների հասցնենք, թե՛տարածքային, թե՛ մարդկային։ Իհարկե մենք կողմնակից չենք պատերազմի։
[b]Հատուկ ստորաբաժանումը ևս փորձեց հարձակվել մեր «Անվախ» կոչվող դիրքի վրա, բայց արդյուքնում իրենց բավական զոհեր ունեցան։ Ադրբեջանն այդքան գումար է ծախսում, բայց հաջողության չեն հասնում[/b]
Մենք ոչ միայն ոգով ենք ուժեղ։ Եթե ոգով ուժեղ լինելուց մեզ մոտ բացակայեր մարտունակ լինելը, ոգու ուժով միայն չէր լինի։ Մենք մարտունակ ենք։ 28 տարի ամեն րոպե, ամեն վայրկյան ուժեղացել ենք, բանակ ենք ստեղծել զրոյից և հիմա ունենք հզոր, ամուր բանակ։
Նրանք փորձում ելք, ինչ-որ տեղից ճեղք գտնեն, որ մեզ վնասեն, բայց չի ստացվելու։ Աստված մի արասցե լայնամասշտաբ պատերազմի անցնի, բնական է՝ երկկողմանի կորուստներ կունենանք։ Բայց մենք միշտ հաղթել ենք, հաղթում ենք ու հաղթելու ենք։
Մանրամասն՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/07/22/%D4%B9%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%AF%D6%80%D5%A5%D5%AC-%D6%87-%D5%B9%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B5%D5%A4-%D5%B4%D5%BF%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1030647?fbclid=IwAR35lY173BHrool9iVJO6NLe3quPxk3OLfwgTvZVOlDoARBj0AOGCXeL9a8]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11761 դիտում
09:50 27-09-2020
Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ 3 տանկ. մարտերը շարունակվում են. Շուշան Ստեփանյան
22529 դիտում
11:31 13-10-2020
Թշնամին շարունակում է կրել հսկայական մարդկային կորուստներ. ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել
5987 դիտում
10:51 27-10-2020
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
754 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված