2937 դիտում
18:41 23-07-2020
Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Միջոցառումից կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեությունը), որոնք.
- հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտ,
- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
- գործունեությունն առավելապես իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու։
Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները առցանց տարբերակով լրացնում են մասնակցության հայտը: Ներկայացված հայտերի պարբերաբար ստուգումից հետո իրականացվում է մասնակցիների ընտրություն։ Ընտրության փուլը հաղթահարած մասնակիցները անցնում են թվային գիտելիքների թեստավորում, որին հաջորդում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը։
Անհրաժեշտության դեպքում, մինչ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը, մասնակիցներին առաջարկվում է մասնակցել թվային գիտելիքների բարելավմանն ուղղված դասընթացին։ Դասընթացին զուգահեռ մասնակիցները միաժամանակ կազմում և բարելավում են իրենց բիզնես մոդելները։
Ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացի բարեհաջող ավարտից հետո, իրենց բիզնես ծրագրերի իրականացման նպատակով, մասնակցիները կնքում են վարկային երաշխավորության պայմանագիր՝ արտոնյալ պայմաններով վարկավորման գործիքից օգտվելու համար։
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկի պայմաններն են․
1) արժույթը` դրամ,
2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար,
4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար,
5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%։
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այս [url=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfuY6BPgpW8G2hBMJHY5IK7PdApbqKYCuGrGe9ccxPVnYnUvg/viewform?fbclid=IwAR28tICYytgYuDWBLGyX0EXywCF1jaJ9SnfH6Fq_A-LTVA7k7dTbA8BQXAU%20%D6%89]հղումով[/url]:
Նմանատիպ նյութեր
1001 դիտում
14:08 02-09-2022
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023» միջոցառման հայտերի ընդունումը
1546 դիտում
22:18 13-09-2019
Մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների հանրային հարթակում մասնակցության հայտերի ընդունումը
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված