211652_close_icon
views-count4108 դիտում article-date 21:32 25-07-2020

Չինարիում և Չորաթանում հայտնաբերված արկերը տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ: Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր