100461 դիտում
11:39 26-07-2020
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ որից հետո ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Mercedes-ն էլ՝ գլխիվայր հայտնվել է Niva-ի վրա․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու տարածքում։ Mercedes-ն էլ գլխիվայր հայտնվել է կայանված վիճակում գտնվող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վրա։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը տեղափոխվել է «Սևանի», 3-ը՝ «Ճամբարակ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։
Օպերատիվ են գործել նաև Սևանի և Ճամբարակի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+