211652_close_icon
views-count6255 դիտում article-date 12:31 30-07-2020

Ազատվելով մարզպետի պաշտոնից՝ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Կառավարության որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար: «[url=https://armenpress.am/arm/news/1023520.html]Արմենպրեսի[/url]» փոխանցմամբ, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշում է կայացրել Պետրոսյանին նշանակել նախարարի պաշտոնում: «Այդ հանգամանքի բերումով էլ ընդունվում է այս որոշումը: Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահե Ջիլավյանին՝ նախարարի պարտականությունները կատարելու և իրականացրած աշխատանքի համար:

Նմանատիպ նյութեր