3466 դիտում
13:07 30-07-2020
Կփոխհատուցեն սոցիալական կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները. գործադիրի որոշումը
Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին: Նրանց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է` տարվա ընթացքում փոփոխվի):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որն ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10 656 000 դրամ:
«[url=https://armenpress.am/arm/news/1023523.html]Արմենպրեսի[/url]» հաղորդմամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խոսքը սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանում բնակվող մարդկանց մասին է և հետաքրքրվեց, թե ամբողջապե՞ս են փոխհատուցում իրականացնում:
Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջինը ամսական 12 հազար դրամի հաշվարկներ են իրականցրել: «Կարծում ենք, որ սա բավարար է ամբողջական փոխհատուցում տալու համար, և յուրաքանչյուր տարի կառավարությունը կվերանայի փոխհատուցման չափը»,- ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
18:23 06-08-2019
Մշակվել է պետական կացարաններում միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերի փոխհատուցելու օրինագիծ
3805 դիտում
13:47 12-04-2022
Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող մարզաբնակ փախստականների հաշվառումը
Այս բաժնից
556 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
691 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
970 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ