2946 դիտում
21:58 30-07-2020
«Հայրենիք» կուսակցության ղեկավարի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում․ Արսեն Բաբայանը՝ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ կանչվելու մասին
[url=https://www.tert.am/am/news/2020/07/30/babayan/3358255?fbclid=IwAR1HSgzfsoRIW4do5efRyn6BfJ-qwEIF2n8HQzJ-TtJGur4FMYXPaNwjeh8]Tert.am[/url]-ը գրում է. «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լուրերին առ այն, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կանչվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու։ Նա մասնավորապես նշել է, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Գրառումը՝ ստորև․
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին
Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկտամամբ սկսել է քրեական հետապնդում։ Հաշվի առնելով մամուլից ստացվող բազմաթիվ հարցումները անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը.
Փաշինյանի ձեռքերում հայտնված իրավապահ համակարգը վաղուց է ապացուցել, որ իր հիմնական գործառույթը դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրահանգով քաղաքական հետապնդումների ենթարկելը։
Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Նախապատրաստելով շինծու և ծիծաղելի նյութեր՝ քաղաքականացված և այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում։
Ո՞րն է այս ամենի պատճառը։
Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցոր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին հասցնում է գիտակցության կորստի։
Մարզերում մեր իրականացրած արդյունավետ գործունեությունը՝ մարզային յուրաքանչյուր բացված գրասենյակ, մեր յուրաքանչյուր հաջողված և արդյունավետ այցը մարզեր, քաղաքական իշխանությանը հասցնում է հիստերիայի, որի հետևանքով էլ դիմում են սիրելի դարձած գործիքակազմին, քաղաքական բիրտ հետապնդումներին ու հալածանքներին։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/30/babayan/3358255?fbclid=IwAR1HSgzfsoRIW4do5efRyn6BfJ-qwEIF2n8HQzJ-TtJGur4FMYXPaNwjeh8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»