30609 դիտում
22:18 30-07-2020
Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel-ն ու Nissan-ը. 2 վարորդների ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արթուր Ո.-ի վարած Opel մակնիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահագն Մ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչի, 54-ամյա Ելենա Ո.-ն և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Խ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Վահագն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+