211652_close_icon
views-count33402 դիտում article-date 00:08 31-07-2020

Կասկադյորական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes CLS 350-ն ու Mercedes E 320-ը. վերջինն էլ հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 30-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Mercedes CLS 350 մակնիշի 55 ՕՕ 606 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Մարտիրոսյանի վարած Mercedes E320 մակնիշի 55 MM 565 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes E320-ն էլ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու վրա տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն դասակի տեսուչ Հրայր Սիմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր