2596 դիտում
11:30 31-07-2020
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի իրականացման գործընթացին
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին, բժշկական հետազոտությունների կազմակերպման:
Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների հետ, լսել բարձրաձայնված մտահոգությունները և առաջարկությունները, տեսակապի միջոցով զրույց է ունեցել զորակոչիկների ծնողների հետ: Զինվորական դատախազը նշել է, որ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան իր այցի նպատակը զորակոչի գործընթացի պատշաճ և օրինական կազմակերպմանը հետևելն է, ինչը կրում է շարունակական բնույթ։
Նա կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել:
Վ.Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին դեպքերում անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտություն կատարելու ուղղությամբ:
ՀՀ զինվորական դատախազին զեկուցվել է, որ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում այդ պահի դրությամբ Կենտրոնական զինվորական հավաքակայանից որոշ զորակոչիկներ առողջական վիճակի կրկնակի հետազոտություն և փորձաքննություն անցնելու նպատակով վերադարձվել են տարածքային ստորաբաժանում։
Վահե Հարությունյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դատախազական ներգործության միջոցների ձեռնարկմամբ վեր հանելու համապատասխան պաշտոնատար անձանց կամ բժիշկների հնարավոր թերացումները ու տալ իրավական գնահատական։
Ընդհանրացնելով իրեն ներկայացված առաջարկություններն ու արտահայտված առանձին գանգատները՝ ՀՀ զինվորական դատախազն իր նկատառումները փոխանցել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին՝ զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավելու նպատակով:
Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը գնահատելով բավարար՝ այցի վերջում Վ.Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին՝ վստահեցնելով, որ նրանք գտնվելու են պետության իրավական պաշտպանության ներքո:
Նմանատիպ նյութեր
4073 դիտում
23:24 24-07-2019
ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի իրականացման գործըթնացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21115 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու