211652_close_icon
views-count148523 դիտում article-date 21:28 01-08-2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժիններում և բաժանմունքներում նոր պետեր են նշանակվել

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 1-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով, կադրային փոփոխությունններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժիներում և բաժանմունքներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Մարգար Մարգարյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական բաժանմունքի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արա Շահնազարյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Աշոտ Սայադյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի հրամանատարի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Գյումրիի հաշվառման քննական բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գարիկ Լևոնյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Գյումրիի հաշվառման քննական բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահե Վարդանյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Պետրոսյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Մասիսի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արման Դավթյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ մասի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Էդգար Գրիգորյանը Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Անդրանիկ Շաղոյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության Վայքի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արայիկ Պետրոսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Մասիսի հաշվառման քննական բաժանմունքի պետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր