211652_close_icon
views-count2908 դիտում article-date 20:03 03-08-2020

Վիլիանը հրաժարվել է «Չելսիի» հետ պայմանագիր կնքել և բանակցություններ է վարում «Արսենալի» հետ

«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է հեռանալ «Չելսիի»: 31-ամյա բրազիլացին հրաժարվել է 2-ամյա պայմանագիր կնքել «Չելսիի» հետ և բանակցություններ է վարում «Արսենալի» հետ Վիլիանը չի կարողացել համաձայնության գալ «Չելսիի» հետ, քանի որ պահանջել է 3-ամյա պայմանագիր: Իսկ «Արսենալը» պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի պահանջները: Մեծ է հավանականությունը, որ Վիլիանը «Չելսին» կլքի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայի» հետ պատասխան խաղից հետո: «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է Վիլիանին պահել թիմում, սակայն ակումբի ղեկավարությունը կտրականապես դեմ է, որպեսզի նրա հետ 3-ամյա պայմանագիր կնքվի: Այս մրցաշրջանում Վիլիանը ԱՊԼ-ում՝ «Չելսիի» կազմում մասնակցել է 36 խաղի, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացին «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: Ակումբի կազմում նա 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի Գավաթը:

Նմանատիպ նյութեր