3499 դիտում
23:02 03-08-2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի ընդգրկուն մասնագիտական խումբ կուղարկի Ուհան՝ կորոնավիրուսի ծագման աղբյուրը հայտնաբերելու նպատակով
Կորոնավիրուսի ծագման աղբյուրը հայտնաբերելու նպատակ ունեցող մասնագիտական խումբն ավարտել է իր առաքելությունը Չինաստանում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը ընդունել է ավելի մեծ թիմ ուղարկելու առաջարկը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5528652.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե ‘’միջազգային խումբը տեղակայվելու է Ուհանում’’: Հիշեցնենք, որ սա այն քաղաքն է, որտեղից, ըստ նախնական կարծիքի, տարածվել էր կովիդ 19 հիվանդության համաճարակը: Խմբի պատասխանատվությունների ու պարտավորությունների պայմանները կազմվել են ԱՀԿ-ի ու Չինաստանի կողմից: Սակայն դրանց մանրամասնությունների մասին դեռեւս ոչինչ չի հրապարակվում:
ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների բաժանմունքի ղեկավար Մայքըլ Ռայընն ընդգծել է ‘’համաճարակաբանության պատկերում առկա ճեղքվածքների մասին’’ ու ավելացրել, որ իրականացվելու են մեծ ճշգրտությամբ ուսումնասիրություններ ու տվյալների հավաքագրում եւ գնահատում:
‘’Ամենակարեւորը մարդկանց այն խմբի ուսումնասիրությունն է, որոնք առաջինն իրենց վրա կրեցին նոր այս վիրուսը: Այդտեղից է, որ պիտի փորձենք գտնել այն առաջին ազդանշանը, երբ վիրուսը կենդանիներից անցավ մարդկանց’’, ասել է Ռայընը:
Նրա խոսքերով, երբ հասկանանք, թե երբ է իրականացվել կենդանու ու մարդու միջեւ այդ սահմանը հիվանդության կողմից հատումը, այնժամ հնարավոր կլինի ավելի մանրազնին ուսումնասիրություններ իրականացնել կենդանիների շրջանում:
Նմանատիպ նյութեր
8990 դիտում
11:52 10-03-2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է նոր կորոնավիրուսի վիճակագրական տվյալները
Այս բաժնից
751 դիտում
10:30 11-01-2025
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի
1150 դիտում
09:38 11-01-2025
Լոս Անջելեսի շրջակայքում շարունակվում է պայքարը անտառային հրդեհների դեմ․ «Ամերիկայի ձայն»
940 դիտում
23:26 10-01-2025
Դատարանը Թրամփին ազատել է պատժից պոռնոաստղին վճարելու գործով՝ չչեղարկելով նրա մեղավորությունը