3257 դիտում
10:01 06-08-2020
Հաշտվե՞լ են. Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված են եղել Գարեգին Բ-ի եւ Ալեն Սիմոնյանի հարաբերությունները, իսկ պատճառն էլ Կաթողիկոսի կողմից դեռ ամիսներ առաջ արված հայտարարությունն է եղել: Բանն այն է, որ այս տարվա ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, թե կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Եվ, ահա, նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել իշխանության ներկայացուցիչների շրջանում, արձագանք էր եղել անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի մակարդակով:
Եվ, ահա, պարզվում է՝ այդ շրջանում հեռակա վեճեր են եղել նաեւ ԱԺ փոխնախագահի եւ կաթողիկոսի միջեւ, ու նրանք այս ամիսների ընթացքում այլեւս չեն շփվել: Եվ, ահա, օրերս կայացած հանդիպումը նրանց «բարիշացնելու» մտադրություն է հետապնդել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, որը հաստատեց հանդիպման մասին մեր ունեցած տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել»:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
14:34 12-08-2021
ԱԺ նախագահը հետաքրքրվել է եղբայրական եզդի համայնքի խնդիրներով. Ալեն Սիմոնյանն ու Ռուստամ Բաքոյանը հանդիպել են
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը