211652_close_icon
views-count2214 դիտում article-date 13:32 06-08-2020

Գիտության ու կրթության ոլորտում նվաճման համար զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն արվեց

ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու կարգում: «[url=https://armenpress.am/arm/news/1024214.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Սույն փոփոխությամբ՝ հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից հետո»,- ասաց նախարարը: Հարությունյանը մանրամասնեց, որ այլևս այլ հիմքով տարկետում ստացած քաղաքացիներն իրենց տարկետման ավարտից հետո նոր տարկետման համար ևս մեկ անգամ դիմելու անհրաժեշտություն չեն ունենա, եթե հանձնաժողովի կողմից արդեն ստացել են դրական եզրակացությունը:

Նմանատիպ նյութեր