211652_close_icon
views-count3635 դիտում article-date 14:13 06-08-2020

ՀՀ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր