211652_close_icon
views-count14718 դիտում article-date 20:56 07-08-2020

Տեսախցիկը արձանագրել է Արարատի մարզում Hyundai Sonata-ի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Հրանտ Պ.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Լիդեր» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գետափնյա գյուղի բնակիչ, 41-ամյա Ռուսլան Բ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հակոբ Ադամյանի գլխավորությամբ: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր