211652_close_icon
views-count5496 դիտում article-date 08:57 12-08-2020

Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր