211652_close_icon
views-count4908 դիտում article-date 17:47 13-08-2020

Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վարդաբլուր գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը պահել էր տան տանիքում։ Լերմոնտովո գյուղում բնակվող 63-ամյա մի տղամարդ ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «ԻԺ» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Վանաձորում բնակվող մի տղամարդ կամավոր հանձել է ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր, ծխագլանակներ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս մտնող ճանապարհի սկզբնամասի կանգառում հրազեն է թողել։ Հիշյալ տարածքում հայտնաբերվել է քաղաքացու թողած գնդացիրը։ Օրերս ոստիկանության Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Վանաշեն գյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ ու մի քանի տասնյակ փամփուշտ։ Փոքր Վեդի գյուղի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձել է «ՏՕԶ» հրացան ու ինքնաձիգի 40 փամփուշտ։ Ոստիկանության Արտաշատի բաժին զանգած մի տղամարդ հայտնել է, որ Արտաշատի երաժշտական դպրոցի մոտ զենք-զինամթերք է թողնում։ Հիշյալ վայրում հայտնաբերվել են գործարանային համարը ջնջված «Մակարով» ատրճանակ ու ինքնաձիգի փամփուշտներ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արաքս գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբորը պատկանած ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի փամփուշտները։ Հրազդանում բնակվող մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» հրացան ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։ Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Էրեբունի վարչական շրջանում բնակվող երկու տղամարդ բաժին են բերել ինքնաշեն ինքնաձիգ, «ՏՕԶ» հրացան, նռնակներ, որոնցից մեկը՝ պայթուցիչով, և տարբեր տրամաչափի ու հրազենների 250-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր