211652_close_icon
views-count6632 դիտում article-date 19:52 13-08-2020

ՀՀ վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արտերկրում գտնվող կենսաթոշակառուներից շատերը չեն կարողանում ամբողջությամբ իրականացնել իրենց իրավունքները, քանի որ հայտնի պատճառներով չեն կարողանում (կարողացել) նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստան: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար: Նախարարությունը շրջանառել է վերը նշված օրենքի փոփոխության նախագիծ, որի ընդունման դեպքում մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը»:

Նմանատիպ նյութեր