211652_close_icon
views-count2384 դիտում article-date 11:18 15-08-2020

ՄԱԿ ԱԽ-ն մերժել է Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ-ի բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ԱՄՆ-ի ներկայացրած՝ Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, հաղորդում է Ria Novosti-ն։ Փոմփեոն նշել է. «ՄԱԿ ԱԽ-ին այսօր չհաջողվեց հավատարիմ մնալ իր հիմնարար առաքելությանը, քանի որ մերժեց Իրանի հանդեպ զենքի 13-ամյա էմբարգոյի մասին բանաձևը»։ Պետքարտուղարը գտնում է. որ ՄԱԿ ԱԽ-ն ուղի բացեց, որպեսզի «աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավոր երկիրը զենք գնի և վաճառի»։ Հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել, որպեսզի Թեհրանը չկարողանա հետագայում զենքի վաճառքի ու գնման ազատություն ունենալ։ Ըստ նրա՝ Իրանը այդկերպ վտանգ կարող է ներկայացնել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու, ընդհանրապես, ողջ աշխարհի համար։

Նմանատիպ նյութեր