45056 դիտում
19:32 15-08-2020
Արմավիրի մարզպետը տեղեկացրել է. մահաբեր «քարե» ու «ավազե» կամուրջների կապիտալ հիմնանորոգումը այս տարի սկսվելու է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com-ը[/color] օգոստոսի 7-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի վտանգավոր վիճակում են գտնվում Արմավիրի մարզի՝ ժողովրդի կողմից մահաբեր «քարե» ու «ավազե» անունները ստացած կամուրջները, որոնք գտնվում են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին:
Հրապարակումից կարճ ժամանակ անց [color=#EF2929]SHAMSHYAN.com-ը[/color] Արմավիրի մարզպետարանի մամուլի պատասխանատու Նվեր Պետրոսյանից պարզաբանում է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն և Ջրարբի համայնքների կամուրջները գտնվում են Մ-3 «Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ճանապարհի վրա: Վարդանաշենի կամուրջը 2012թ. մասնակի վերանորոգվել է:
ՀՀ Արմավիրի մարզպետի միջնորդությամբ ճանապարհի (կմ1+000-կմ9+000) 9կմ հատվածը, որտեղ գտնվում են նշված կամուրջները, ընդգրկվել է 2020թ. ճանապարհների հիմնանորոգման ծրագրում և գտնվում է նախագծման փուլում»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/07/1161767/]հայտնել[/url] էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com-ը[/url], Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ահազանգել էին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] և խնդրել, որպեսզի ՀՀ կառավարությունը անձամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեկ օր ժամանակ ունենա և այցելի ու սեփական աչքով տեսնի, թե ինչ ահավոր վիճակում են գտնվում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի վրա գտնվող 2 կամուրջները:
Նրանցից մեկը, որը գտնվում է Ջրարբի գյուղի տարածքում, գյուղացիները կոչում են «հողե կամուրջ», քանի որ դարն ապրած կամուրջը ամեն պահի հնարավոր է փլվի, իսկ մարդաբոյ փոսերը գյուղացիները սեփական ուժերով լցրել են հողով: Մյուս կամուրջն էլ գյուղացիները կոչում են «ավազե կամուրջ»: Այն գտնվում է Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում: Դրա մարդաբոյ փոսերն էլ գյուղացիները սեփական ուժերով լցրել են ավազով:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Քանի տարի է, էս ահավոր վիճակն է: Դեռ նախորդ իշխանություններից սկսած խոստանում էին, որ կամուրջները կվերանորոգվի, սակայն նրանց խոստումները ջրի նման գալիս էին, ավազի նման մնում: Բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել այդ փոսերի պատճառով: Հլը ցերեկային ժամերին լավ ա, մարդիկ տեսնում էին էդ փոսերը, մութն ընկնելուն պես, եղել է նույնիսկ օրեր, որ մի քանի ավտոմեքենաներ վնասել են իրենց անվահեծանները ու ոչ մի փոխհատուցում վարորդները չեն ստացել:
Տեխասմոտրի համար էլ կանոնավոր վճարում ենք, էլ չենք ասում, որ էս ճանապարհը նաև ստրատեգիական ճանապարհ է համարվում: Էջմիածինը կապում է ոչ միայն Արմավիրի հետ, այլև 2 տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ էս ճանապարհով են գնում գալիս: Անկեղծորեն, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդ է վատացել, շտապօգնության բժիշկները, որ պետք է հաշված րոպեների ընթացքում հասնեն հիվանդին, էդ ճանապարհի փոսերի ու կամուրջների խարխուլ լինելու պատճառով ուշ են հասել կանչի վայր:
Ուզում ենք դիմել կառավարությանը, որպեսզի մինչև նշված ճանապարհահատվածում կկատարվեն կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ, գոնե էդ 2 կամուրջները շողուլի բերեն: Ու մենք կհամոզվենք, որ էս իշխանությունը, որի համար ոտքով օրեր շարունակ գնացել եկել ենք, ճանապարհներ ենք փակել, կտարբերվի նախորդներից ու կամուրջները կարգի կբերեն»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+