4792 դիտում
22:51 15-08-2020
Սոսի Թաթիկյան. Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո
Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո:
Մի քանի կարևոր կետերից կարևորագույնն այն է, որ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ: Այդ ձեռագիրը երբեք բնորոշ չի եղել մեզ: Դա միշտ բնորոշ է եղել հակառակ կողմին`սկսած Սումգայիթի ու բաքվի ջարդերից (անգլերեն massacre և ոչ թե սլավոնական погром) և 1988-1994 թթ. լայնածավալ գործողությունների ժամանակ տղի ունեցած պատերազմական հանցագործություններից, վերջացրած 2004 թ. Գուրգեն Մարգարյանի գլխատմամբ, 2016-ին մի քանի քաղաքացիական անձանց, ծերերի, զինվորների, անգամ եզդի զինվորի գլխատմամբ, ու և նաև 2020 թթ. մանկապարտեզի, Կովիդի դիմակների, բնակելի տների ռմբակոծմամբ և ատոմակայանին ուղղված սպառնալիքով:
Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ փոխադարձ հրետակոծությունից երբեմն տուժել է նաև քաղաքացիական բնակչությունը, սակայն հայկական կողմը երբեք միտումնավոր չի թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, երբեմն նրանք օգտագործվել են որպես մարդկային վահան հարևանի կողմից:
Միակ դրվագը, երբ Հայաստանը բացահայտ մեղադրվում է պատերազմանական հանցագործության մեջ, Խոջալուն է, որի` հարևանի կողմից կազմակերպած լինելու վերաբերյալ կան բավարար ապացույցներ:
Ինչքան հիշում եմ, ժամանակին այդ ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Կարե Նազարյանը Խոջալուի իրադարձությունների իրական բնույթի վերաբերյալ այդ մասին հիմնավոր տեղեկանք էր տարածել ՄԱԿ-ում: Այդ տեղեկանքը պետք է անգիր անել: Ցավոք, մոտս չի պահպանվել, սակայն վստահ եմ, որ ԱԳՆ-ն ունի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
17:58 25-10-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6675 դիտում
17:43 17-10-2021
Ուրեմն ոչինչ, որ հենց անձնագրերի արտադրման ծախսը հինգ անգամ կավելանա. Սոսի Թաթիկյան
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված