211652_close_icon
views-count4548 դիտում article-date 19:45 16-08-2020

Էդուարդ Շարմազանով. Մարուքյանը քաջ գիտակցում է, որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal-ը` մենակատարին

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանական երեք ուժերից դուրս այսօր նվազագույն շեմը հաղթահարող ուժ չկա, եթե վաղն ընտրություններ լինեն, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի տպավորությամբ՝ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում: Նա հերթական անգամ ակնարկել է, թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են: Կարծում եմ բանախոսը, ում հետ Աժ-ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ, քաջ գիտակցում է, որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal-ը`մենակատարին: Ավելին, ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը, այն «այլըտրանքի», որը չհամարձակվե՞ց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական դատարան դիմելու՝ ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի», որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման փաստաթղթի տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված, այլ`ձեր: «Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք, ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք, երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս»՝ նշելով, թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել (հավանաբար`բացառապես իր բարի կամքի շնորհիվ) և, վերջապես, երբ բոլոր ազգային ուժերն իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը: Հետևաբար, կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ, այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության: Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր