2117 դիտում
17:56 20-08-2020
60-ականների խողովակաշարերը փոխարինվել են նորով. Սարալանջը մաքուր ջուր կունենա . ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Սարալանջ բնակավայրի` օրվա կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման ծրագիր:
Սարալանջի ջրագծերը կառուցվել են դեռևս վաթսունականներին և գտնվում էին անմխիթար վիճակում, բնակիչներին մատակարարվող ջուրը հաճախ մաքուր չէր` իր բոլոր բացասական հետևանքներով:
Իրականացված աշխատանքների շնորհիվ մաքուր ջուրն արդեն հասնում է համայնքի` հինգերորդ և վեցերորդ փողոցների 45 տնտեսությունների։
Ծրագիրն իրականացվել է կառավարություն, համայնք և հիմնադրամ եռակողմ գործընկերությամբ: Պետբյուջեից ներդրումը կազմել է 4 միլիոն 900 հազար դրամ, համայնքի համաֆինասավորումը` 2 միլիոն 630 հազար դրամ:
ՀՏԶՀ-ի միջոցով այս տարի, համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված 76 ծրագիր է իրականացվում: Հագեցած է լինելու նաև 2021-ը՝ հանրապետության 10-ը քաղաք և 37 գյուղ խմելու ջրի խնդիր չի ունենա:
[b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
18788 դիտում
17:37 18-09-2021
Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված