70171 դիտում
21:49 20-08-2020
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 31–ամյա վարորդը Opel-ով հայտնվել է Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում 31-ամյա Վարդան Գ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Հայանիստ-Խաչփառ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարում:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, վարորդին և 3 ուղևորներին քաղաքացիները իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել նրանց, ովքեր էլ հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+