211652_close_icon
views-count23466 դիտում article-date 18:38 21-08-2020

Մարալիկում թափառող շներն իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար. հերթական հարձակումն է եղել երեխաների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում տիրող համաճարակային իրավճակում բոլոր այլ, գուցե և ավելի վտանգ ներկայացնող մի շարք խնդիրներ կարծես թե հետին պլան են մղվել և դուրս մնացել պատկան մարմինների վերահսկողությունից: Գաղտնիք չէ, որ տարիներ ի վեր հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում առկա է թափառող շների խնդիրը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը 2 օր է, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից ահազանգեր է ստանում, ովքեր հայտնում են, որ թափառող շները իսկական ահուսարսափ են տարածում տեղի բնակիչների շրջանում, հատկապես երեխաների համար: Նրանք ասում էին, որ օգոստոսի 20-ին թափառող շներն հարձակվել են բակում խաղացող երեխաների վրա, ովքեր վնասվածքներ են ստացել, գումարած դրան՝ երեխաները վախեցած են: Անգամ մեծահասակներս ենք վախենում դուրս գալ փողոց, հատկապես վաղ առավոտյան կամ երեկոյան, նույնիսկ խանութ գնալ կամ աղբ թափելու համար ահը սրտներումս է: Դիմել ենք Շիրակի մարզպետարան, Մարալիկի համայնքապետարան, Մարալիկի ոստիկանություն, բայց ոչ մի արդյունք: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մարալիկի համայնքապետի տեղեկալ Մարտուն Դարբինյանը ներկայացրեց բնակիչների բողոքների հիման վրա մարզպետարանից ուղարկված գրությունը, որով հրահանգվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ: Մարալիկի համայնքապետի տեղակալի վստահեցմամբ՝ իրենք պատկերացում անգամ չունեն՝ ինչ միջոցների մասին է խոսքը, մանավանդ, որ համայնքապետարանը չունի բավարար ֆինանսական միջոցներ այդ խնդրի լուծման համար, քանի որ կան մասնավոր կազմակեպություններ, որոնք զբաղվում են թափառող շների վնասազերծմամբ՝ համապատասխան վճարի դիմաց: Այսպիսով, կա խնդիր, որն առկա է, վտանգ է ներկայացնում ազգաբնակչությանը՝ պատճառելով մարմնական, նյութական, հոգեբանական վնասներ, և, ցավոք, չկա համապատասխան ուշադրություն, վերահսկողություն, և պատասխանատվություն կրող որևէ կառույց՝ իսկական պատուհաս դաձած թափառող շների՝ բոլորիս անչափ հուզող խնդրի լուծման վերաբերյալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր