5845 դիտում
16:02 22-08-2020
Բելառուսից արտաքսվել են «Ազատության» լրագրողները, երկրում արգելափակվել են տասնյակ լրատվական կայքեր
Մինսկում նախօրեին ձերբակալվել են «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակիցներ Յուլիա Վիշնևսկայան և Անդրեյ Կիսելյովը: Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո լրագրողներին արտաքսել են երկրից, նրանց մուտքը Բելառուս հինգ տարով արգելված է: [url=https://www.azatutyun.am/a/30797095.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանին չի հաջողվել պարզաբանումներ ստանալ իշխանություններից տեղի ունեցածի կապակցությամբ:
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Բելառուսի իշխանություններն արգելափակել են մի շարք անկախ լրատվամիջոցների՝ այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության կայքէջերի հասանելիությունը երկրում:
Բացի չորս տասնյակից ավելի լրատվամիջոցների՝ ներառյալ «Բելսատ»-ի, «Եվրոռադիո»-ի, «Մեդիազոնա»,-ի «Տրիբունա»-ի, «Ռեգնում»-ի կայքերից, արգելափակվել են նաև Բելառուսի նախագահի նախկին թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոյի, Վալերի Ցեպկալոյի, Նիկոլայ Ստատկևիչի կայքէջերը:
Նմանատիպ նյութեր
2917 դիտում
17:13 02-08-2014
Հայկական մի շարք լրատվական կայքեր ենթարկվել են DDoS հարձակման
4400 դիտում
09:30 19-02-2015
«Մոնթե Մելքոնյան» կիբեր-բանակը ադրբեջանական մի քանի տասնյակ կայքեր է կոտրել
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ