211652_close_icon
views-count17506 դիտում article-date 23:50 24-08-2020

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. «Ֆրեսկո» միջազգային փառատոնից հետո գեղարվեստական ղեկավար-հիմնադիրը հայտարարել է, որ աթոռների մի մասը գողացել են

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 23-ին, «Ֆրեսկո» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար-հիմնադիր Երևանի բնակիչ Աննա Կարապետյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Տավուշի բաժին ահազանգել է, որ օգոստոսի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Բերդի համայնքապետարանի դիմաց կազմակերպել են «Ֆրեսկո» միջազգային փառատոն: Այն անցկացնելու նպատակով նշված վայր է բերվել 230 հատ աթոռ և միջոցառումն ավարտվելուց հետո նկատել են, որ 15 աթոռ գողացել են, ինչի հետևանքով պատճառվել է մոտ 100 հազար դրամի գույքային վնաս: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/23/1162880/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 22-ին սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ «Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ամիսներ շարունակ մշակութային անցուդարձը միայն օնլայն հարթակում վայելելող հանդիսատեսը շատ էր կարոտել իրական մենահամերգի։ Բացման արարողության ներկաները վայելում էին մշակութային եռուզեռը՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ որոշվել է հենց Տավուշում անցկացնել փառատոնի բացման արարողությունը, քանի որ ցանկություն կար էլ ավելի ուժ և ոգի փոխանցել Տավուշի բնակիչներին։ «Այս տարի փառատոնը ավելի մեծ էր նախատեսված, քանի որ նախորդ տարիների համեմատ մասնակցության հայտերի թիվը կրկնապատկվել էր՝ մոտ 3000 հայտ, ունենալու էինք շատ հյուրեր՝ այդ թվում Քշիշտոֆ Զանուսին, Դմիտրի Բրիկմանը, բայց համավարակով պայմանավորված դրսի հյուրերի հետ հանդիպումները տեղափոխեցինք Zoom հարթակ։ Փառատոնի նպատակն է գնալ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, իսկ հուլիսին տավուշյան դեպքերից հետո խորհրդանշական էր հենց Բերդում «Բերդի» մենահամերգով սկսել։ Այս որոշմամբ մենք ցանկանում ենք մեր ուժը, հաղթական ոգին ևս մեկ անգամ փոխանցել մեր հայրենակիցներին»,- հավելեց Աննա Կարապետյանը։ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը և այլք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր