Տիխանովսկայան Բելառուսում նոր ընտրություններ կազմակերպելու համար թիմ է հավաքում
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իր խնդիրը տեսնում է երկրում նոր և արդար ընտրություններ կազմակերպելու մեջ, գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9281549]tass.ru[/url]-ն։
Տիխանովսկայան հայտարարել է, որ մտադիր է թիմ հավաքել, որը կզբաղվի պետության ղեկավարի նոր ընտրությունների նախապատրաստմամբ։
«Իմ խնդիրն է համախմբել այդ թիմին, կազմակերպել և ուղղորդել ճիշտ ուղղությամբ, այն է՝ նախապատրաստել նոր, ազնիվ և թափանցիկ ընտրությունների»,- ասել է Տիխանովսկայան:
Նա նաև վստահեցրել է, որ իր թիմը պատրաստ է շփվել միջազգային բոլոր գործընկերների հետ։
«Մենք բաց ենք բոլորի համար։ Մենք շփվում ենք բոլոր այն երկրների առաջնորդների և ներկայացուցիչների հետ, որոնք շահագրգռված են դրանում»,- ասել է նախկին թեկնածուն։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/25/1163001/]Հիշեցնենք[/url], որ Տիխանովսկայան երեկ Լիտվայի մայրաքաղաքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենի հետ։
Նշենք, որ բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 15 օր շարունակ: Ցուցարարները պահանջում են նախագահի նոր ընտրություններ անցկացնել։