211652_close_icon
views-count2149 դիտում article-date 19:16 25-08-2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը։ Առանձնազրույցների ընթացքում բարձրացվել է հարց՝ կապված, բերման ենթարկվածների պնդմամբ, մեկից ավելի անգամ նույն արարքի՝ դիմակ չկրելու համար տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ։ Այցի արդյունքների հիման վրա գրություն կհասցեագրվի Ոստիկանություն։

Նմանատիպ նյութեր