211652_close_icon
views-count4348 դիտում article-date 23:26 25-08-2020

Կատալոնիայի նախագահը՝ Մեսիին. Մենք քեզ երբեք չենք մոռանա

Կատալոնիայի նախագահ Ժոակիմ Տորա-ի-Պլան անդրադարձել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի՝ ակումբից հեռանալու [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/25/1163067/]որոշմանը[/url]: «Կատալոնիան միշտ քո տունն է լինելու: Խորին երախտագիտություն այս ամբողջ ընթացքում բացառիկ ֆուտբոլի և ուրախության համար: Մենք բախտ ենք ունեցել մեր կյանքի մի քանի տարին կիսել աշխարհի լավագույն խաղացողի հետ: Եվ երբեք չենք մոռանա մեծահոգի մարզիկին: Լեո Մեսի, Սան-Ժորդիի Խաչի ասպետ», [url=https://twitter.com/QuimTorraiPla/status/1298327109459378179]գրել է[/url] քաղաքական գործիչը: Սան-Ժորդիի Խաչի շքանշանով պարգևատրվում են այն անձինք, որոնք մեծ ներդրում են ունեցել կատալոնական լեզվի և մշակույթի զարգացման գործում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր