1903 դիտում
13:13 26-08-2020
Մերձմոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում «Կարգապահության պահապան» մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը
Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մրցույթի մեկնարկը: Հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները:
Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները: Հայ խոհարարները հասցրել են ի ցույց դնել իրենց ունակությունները` արժանանալով բարձր գնահատականի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
17:51 30-07-2019
«Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են առաջին մարզումները
1399 դիտում
11:32 03-08-2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է «Ալաբինո» զորավարժարան
Այս բաժնից
517 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
529 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար