2174 դիտում
14:37 26-08-2020
ԱՄՆ-ն ՌԴ-ի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառի, եթե հաստատվի Նավալնիի թունավորման վարկածը․ Սթիվեն Բիգան
ԱՄՆ-ն Ռուսաստանին զգուշացրել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը ռուսական իշխանությունների մասնակցության մասին վարկածի հաստատվելու դեպքում խիստ պատժամիջոցներ կսահմանի երկրի դեմ, հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-53914426]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ նախօրեին կայացել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը ռուսական իշխանությունների մասնակցության մասին վարկածի հաստատվելու դեպքում «Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի»։
Սթիվեն Բիգանը, ինչպես նաև եվրոպացի շատ առաջնորդներ դատապարտել են Նավալնիի թունավորման փորձը և կոչ արել ռուսական իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։
Նմանատիպ նյութեր
16341 դիտում
13:51 24-02-2022
Բայդենը Զելենսկուն խոստացել է, որ խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
2100 դիտում
18:51 04-03-2014
Այս շաբաթ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսասատնի նկատմամբ
951 դիտում
13:50 01-09-2015
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի կիբերհանցագործների նկատմամբ
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN