1666 դիտում
09:09 27-08-2020
Տնտեսական անկումը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգևորիչ չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է:
Իսկ, ահա, տնտեսության առանձին ոլորտներ դիտարկելու արդյունքում պարզ է դառնում, որ անկման ամենամեծ տեմպերը եղել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում, իսկ ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում 2020թ. հուլիսին, 2019-ի նույն ամսվա համեմատ, նվազել է 10.4%-ով: Այս տարվա հունվար-հուլիսին առևտրաշրջանառությունը կազմել է 1.518 տրլն դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 11%-ով:
Հիշեցնենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված 3.9% տնտեսական աճին երկրորդ եռամսյակում հաջորդել է շեշտակի անկումը։ Երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 13.7 %»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5670 դիտում
09:40 02-02-2018
ՔԿՀ-ում թմրամիջոցների հետ կապված պատմությունը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»
1951 դիտում
07:33 10-01-2024
Դատավորների նկատմամբ հարձակումները թափ են հավաքում. նոր հաղորդում կաշառքի մասին. «Ժողովուրդ»
1795 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը